Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սիրիացի վարձկանները պատմել են՝ Ադրբեջանն իրենց որպես կենդանի վահան է օգտագործել

Սիրիացի վարձկանները պատմել են՝ Ադրբեջանն իրենց որպես կենդանի վահան է օգտագործել
16.10.2020 | 23:13

Հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը շարունակում է պատառիկներ հրապարակել սիրիացի վարձկանների հետ զրույցներից: Դրանցից պարզ է դառնում, որ նրանց խաբել են՝ ասելով, թե գնում են պահպանելու թուրքական բազաներ, այնինչ՝ ուղարկել են Արցախի դեմ պատերազմի: Սնելը Թվիթերում վկայակոչել է սիրիացի վարձկանների խոսքերը, որոնք նոր են վերադարձել Ադրբեջանից՝ ներգրավված լինելով Արցախի դեմ մարտերում: «Սիրիացիները շատ են սպանվում, ամեն օր, գրեթե 5-10 հոգի, հմուտ դիպուկահարը միանգամից սպանել է 28 հոգու: Ադրբեջանի բանակն այնտեղ էր, բայց չէին կռվում, սիրիացիներից 200 մետր հետ էին կանգնում ու մեզ որպես կենդանի վահան օգտագործում: «Համզա»-ի շատ անդամներ վերադարձել են, հնարավոր է կեսը: Նրանք ուղարկել են 1000-ին, երևի 300-ը վերադարձած կլինի, շատերը մահացել են: Մենք քաղաքացիական ինքնաթիռով Բաքվից գնացել ենք Անկարա, իսկ Անկարայից Գազիենթափ՝ ռազմական ինքնաթիռով»,- մեջբերել է Սնելը:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ